|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը դեկտեմբերի 8-ին բողոքի նոտա է հանձնել: Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԱՄՆ և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական ակտիվությունը ռուսական սահմանների երկայնքով, այդ թվում և ռազմական ավիացիայի թռիչքներն ու ռազմածովային ուժերի վտանգավոր մանեվրները, շարունակում են թափ հավաքել:
Մեր սահմանների անվտանգային համակարգի ամրությունը փորձարկելուց հետո ամերիկացի զինվորականներն ու նրանց ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անցել են սադրանքների՝ ընդդեմ քաղաքացիական ինքնաթիռների, ինչը վտանգում է օդային տարածքն ու մարդկային կյանքերը: Այս սադրիչ գործողությունների առնչությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը ներկայացվել է բողոքի նոտա, որտեղ նախազգուշացվել են նման անխոհեմ քայլերի վտանգավոր հետևանքները»,- հայտնել է Զախարովան: