|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարո գործողությունների» կապակցությամբ։ Այս մասին հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը։
Իրանի արտգործնախարարի օգնական, Եվրասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչին իրանցի ուսանողների նկատմամբ գործողությունները համարել է վնասակար՝ երկու ժողովուրդների հարաբերությունների համար և կոչ արել պատժել նման գործողությունների նախաձեռնողներին։
Դեմիրչին նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «վճռականորեն պայքարելու ցանկացած վիրավորանքների դեմ» անհրաժեշտությունը։