|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը երեքշաբթի կանչվել է Իրանի ԱԳՆ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նրան բողոքի նոտա է հանձնվել և հայտարարվել Քաբուլում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատանքը, մինչև հետագա ծանուցումը, դադարեցնելու մասին։
Ավելի վաղ Քաբուլում Իրանի դեսպանատան և Հերաթում գլխավոր հյուպատոսության մոտ հանրահավաքներ են տեղի ունեցել, քարկոծվել են դիվանագիտական ներկայացուցչությունները։ Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին հիշեցրել են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու՝ հյուրընկալող կառավարության պատասխանատվության մասին։ Իրանի ԱԳՆ-ն Աֆղանստանին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իրանի դեսպանատան և գլխավոր հյուպատոսության վրա հարձակում գործած անձանց։