|
Փոխարժեքներ
01 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարություն է տարածել, որ ներկայացնում ենք ստորև.
«Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության սրման պատճառով հիշեցնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են Իրանից Ռուսաստան վերադառնալ Հայաստանի տարածքով։
Այս պահին հայ-իրանական սահմանին «Նուրդուզ» / «Ագարակ» սահմանային անցակետը շարունակում է գործել շուրջօրյա (24/7) ռեժիմով։
Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար․ անցումը անվճար է՝ գործող արտասահմանյան կամ ներքին անձնագրերով։
Նախնական ծանուցում չի պահանջվում։ Սահմանն անցնելուց հետո խորհուրդ ենք տալիս շարունակել ճանապարհը դեպի Երևան կամ Գյումրի, որոնք ունեն ուղիղ օդային հաղորդակցություն Ռուսաստանի քաղաքների հետ։
Խորհուրդ ենք տալիս ուշադիր հետևել Ռուսաստանի ավիացիոն մարմինների, Հայաստանում և Իրանում Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների (Թեհրանի և Երևանի դեսպանություններ, Իսֆահան և Գյումրի գլխավոր հյուպատոսություններ) տեղեկատվական հաղորդագրություններին, ինչպես նաև «Զվարթնոց» (Երևան) և «Շիրակ» (Գյումրի) օդանավակայանների կայքերին։
Կարող եք կապ հաստատել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի հետ՝ հեռ․ +374 10 589 843, ինչպես նաև էլ․ փոստով՝ [email protected]։
Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակների դեպքում հասանելի է դեսպանության արտակարգ հեռախոսահամարը՝ +374 77 495 001»։