|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հեռուստաելույթը, որում նա կտրուկ հայտարարել է, թե հրաժարական չի տալու, ընդվզման նոր ալիք է բարձրացրել:
Արդեն երեկ գիշեր անկարգությունները Կահիրեում նոր թափ են ստացել: Թահրիր հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ, ովքեր դեմ են, որ Մուբարաքը իշխանությունը հանձնի փոխնախագահ Օմար Սուլեյմանին, շարժվել են դեպի նախագահական պալատ: Լուրեր են տարածվել, թե Մուբարաքն արդեն լքել է երկիրը:
Ընդդիմությունը ուրբաթ օրը մեծ ցույց է կազմակերպելու` խոստանալով, որ երկրի նախագահը, այնուամենայնիվ, ստիպված է լինելու կատարել իրենց պահանջները:
Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան եւ իրանական ԶԼՄ-ները, ոչ պաշտոնական տվյալներով` Մուբարաքը հեռացել է երկրից, իսկ նրա գիշերային ելույթը տեսագրվել էր նախապես: Այլ տեղեկություններով` Մուբարաքը Կահիրեից մեկնել է Շարմ աշ Շեյխ` Եգիպտոսի բանակի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ: