|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանը կստուգի իր երկրում հայ զինվորների ներկայության մասին փաստերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։
«Մեր զորակցությունն ենք հայտնում վերջին պատերազմի զոհերի և անհայտ կորածների ընտանիքներին և տեղեկացնում, որ դեսպանատունը նաև հետամուտ է լինում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին»,- նշվում է դեսպանատան հայտարարությունում:
Դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այդ լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում: Դեսպանությունը, իր կարեկցանքը հայտնելով նշված զինծառայողների ընտանիքներին, խնդրում է, որպեսզի նրանք զերծ մնան ուղղակիորեն դեսպանատուն դիմելուց և խնդրին հետամուտ լինեն ՀՀ կառավարության պատկան մարմինների միջոցով:
Նշենք, որ սոցցանցերում տարածվում էր տեղեկություն, թե պատերազմի ընթացքում մոտ 80 հայ զինվորներ անցել են Իրանի տարածք, ինչից հետո զինծառայողների ընտանիքները սկսել են հավաքվել Իրանի դեսպանատան դիմաց՝ տեղեկություններ ստանալու։