|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կստուգի «Եվրատեսլի-2017» երգի մրցույթի բոլոր մասնակիցներին և կպարզի` արդյո՞ք նրանք այցելել են Ղրիմ ՌԴ-ին միանալուց հետո. գրում է Газета.ру-ն:
Նշվում է, որ ռուսաստանցի մասնակցի` Յուլյա Սամոյլովայից հետո առաջինն այդ ստուգմանը կենթարկվի Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
Նշվում է, որ ուկրաինացի հետախույզների տվյալներով` Արծվիկը մասնակցել է «Ռուսաստանի ձայն»-ը նախագծին և մտերիմ է մի շարք ռուս երգիչների հետ:
«Հնարավոր է ուժայիններին անհանգստացրել է այն, որ Արծվիկ Հարությունյանը 5 տարեկանից ապրել է Մոսկվայում»,- գրում է կայքը` հավելելով, որ որևէ ապացույց, որ Արծվիկը ելույթ է ունեցել Ղրիմում, ներկայումս չկա: