|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
«Ռոսսելխոզնադզորը» (ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) ստուգումներ կիրականացնի այն հայկական ձեռնարկություններում, որոնց արտադրանքի առաքումը Ռուսաստան նախկինում կասեցվել էր։ Այս մասին հայտարարել է ծառայությունը՝ տնօրեն Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի միջև բանակցություններից հետո։
«Հայկական կողմի խնդրանքով «Ռոսսելխոզնադզորը» կստուգի ձեռնարկությունները, որոնց արտադրանքի առաքումը Ռուսաստան կասեցվել էր ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող, բայց կեղծ փաստաթղթերով ձկնամթերքի ներմուծման պատճառով», - ասվում է հայտարարության մեջ։
«Անասնաբուժական փաստաթղթերում հայտարարագրված ծիածանափայլ կարմրախայտը ձևաբանական բնութագրերով չէր համապատասխանում ներմուծված ձկանը։ Այն ուներ այս տեսակի համար ոչ տիպիկ գունավորում և անբնականորեն մեծ էր՝ ավելի քան 5,5 կգ։ Սա ցույց է տալիս, որ ձուկը պատկանում է սաղմոնի այլ ընտանիքի կամ կարմրախայտի այլ տեսակի, ինչը կեղծ ապրանքների նշան է»,-պարզաբանել է Դանկվերտը։
Ռոսսելխոզնադզորը նաև հայտնել է, որ 2026 թվականի սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է ներմուծվել 16,300 տոննա պտուղ-բանջարեղեն, որոնցում հայտնաբերվել է կարանտինային օրգանիզմներով վարակման 146 դեպք: Բացի այդ, անցյալ տարի ներմուծվել է 39 միլիոն կտրված ծաղիկ: Կարանտինային օրգանիզմներ հայտնաբերվել են 135 դեպքում, ինչը կազմում է 2025 թվականի ընթացքում հայտնաբերված 176 դեպքերի 77%-ը:
Նշվում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական վերահսկողությունը խստացվել է։