Միասին կարող ենք
կարևոր
1666 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-02 18:10
Աշխարհ

Ստացած վնասվածքներից մահացել է նաև Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Խամենեիի կինը

Ստացած վնասվածքներից մահացել է նաև Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Խամենեիի կինը

Իրանի հանգուցյալ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կինը մահացել է ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից և նահատակվել է։ Այս մասին հայտնում է Press TV-ն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին: Հարձակման ընթացքում սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին: