կարևոր
5737 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-04 16:07
Հասարակություն

Կեղծ պատարագին մասնակցել է նաև գյուղատնտեսության հանգուցյալ փոխնախարարի որդին

Կեղծ պատարագին մասնակցել է նաև գյուղատնտեսության հանգուցյալ փոխնախարարի որդին

Կիրակի օրը Հովհաննավանքում կեղծ պատարագին մասնակցել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար, հանգուցյալ Սամվել Գալստյանի որդին՝ Արտաշատի համայնքապետարանի բաժնի պետ Նարեկ Գալստյանը:

Սամվել Գալստյանը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին գումարման պատգամավոր, Արարատի փոխմարզպետ: Երկար տարիներ զբաղեցրել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը:

Նախկին փոխնախարարը ներկա իշխանությունների կողմից ճանաչվել է մեղադրյալ Սերժ Սարգսյանի հայտնի դիզվառելիքի գործով: Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է  մահվան հիմքով:

Yerkir.am-ի աղբյուրներն Արտաշատի քաղաքապետարանից հայտնեցին, որ կեղծ պատարագին մասնակցող, այժմ ՔՊ-ական Նարեկ Գալտյանը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բարձր պաշտոն է զբաղեցրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: