|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Վարսակ Ռ-ի ահազանգի փաստով։
Նա հայտնել է, որ այս տարվա մարտի 15-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում իր հանգուցյալ մայրը՝ Սուսաննա Վ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ է գտնվել, և նշված բժշկական կենտրոնում ոսկյա մատանին գողացել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սուսաննա Վ-ն մահացել է ապրիլի 12-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: