|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բաքվում փակվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Օջագնեժադի գրասենյակը. հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Գրասենյակը, որը գտնվում էր Հուսեյնիա մզկիթի շենքում, դադարեցրել է գործունեությունը իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից աղոթատեղիի ստուգումից հետո:
«Վերջին օրերին COVID-19-ով վարակվածների թիվը կտրուկ աճել է Բաքվի մի քանի վայրերում, և այդ վայրերից մեկը Հուսեյնիա մզկիթն է: Հետեւաբար, այս վայրերի, այդ թվում` մզկիթի գործունեությունը դադարեցվել է: Ներկայումս համաճարակաբանական ծառայությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում»,- ասել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը: