|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17.00-ին, 1962 թ. ծնված Կարինե Է.-ն ներկայացել է բաժին և հանձնել կարճեցված փողերով, առանց գրառման երկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի՝ տարբեր տրամաչափի 46 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ ամուսնուն՝ Ռաֆիկ Պ.-ին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն: