|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ 2026 թվականի 9-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։
Ընդհանուր դեպքերի գրեթե 82.5%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.5 անգամ։
Հոսպիտալացված դեպքերի 95.5%-ը կազմում են 0-18 տարեկանները։
Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, պարագրիպի և մետապնևմովիրուսի հարուցիչներ։