|
Փոխարժեքներ
02 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.88 |
| EUR | ⚊ | € 442.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.8762 |
| GBP | ⚊ | £ 505.17 |
| GEL | ⚊ | ₾ 140.04 |
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաստատել է, որ քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Շաբաթ-կիրակի օրերին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գտնվել է Աբու Դաբիում. ստեղծված իրավիճակի պատճառով նա դեռևս չի կարողանում մեկնել Վրաստան», – հայտնել են քաղաքապետարանից:
Կալաձեն և նրա կինը՝ դիզայներ Անուկի Արեշիձեն, անցյալ շաբաթ այցելել են ԱՄԷ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ այցը համընկել է նրա ծննդյան օրվա հետ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կալաձեն կնոջ հետ մեկնել էր ճամփորդության՝ իր ծննդյան օրը նշելու համար: Ուղևորությունը համընկել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ, ինչի պատճառով մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը: