|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հենց այս պահին հակառակորդը կրակում է Չինարի գյուղի ուղղությամբ: Այս մասին հենց Չինարիից հայտնում են Yerkir.am-ի թղթակիցները, ովքեր սահմանամերձ գյուղում են՝ տեսանկարահանումներ կատարելու համար:
Մեր թղթակիցներին գյուղացիները հորդորում են դուրս չգալ փողոց՝ ասելով, որ շատ վտանգավոր է, եւ կրակոցներն էլ շատ են: Մեր գործընկերները տեղեկացնում են նաեւ, որ, իրոք, կրակոցներն այնքան շատ են, որ չեն կարողանում աշխատել եւ սպասում են՝ մինչեւ իրավիճակը հանդարտվի:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի կեսօրին եւ գիշերը հակառակորդը դարձյալ կրակոցներ է արձակել Չինարիի ուղղությամբ: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հայտնել էր, որ վնասվել են գյուղի տների դռները, պատուհաններն ու տանիքները: