|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կասկածյալի կարգավիճակով հրավիրել էին հարցաքննության, ասացին, որ վկա եմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունից դուրս գալուց հետո։
Նա հրաժարվել է ցուցմունք տալուց։
«Ես ասացի՝ հաշվի առնելով, որ գտնվում եմ մի հաստատությունում, որտեղ 2021 թ-ի ապրիլի 22-ին դիմակավորված մարդիկ նվաստացրել, արժանապատվությունից զրկել են արցախյան 3 պատերազմների մասնակից, Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքում սեփական տնից զրկված շուռնուխեցի Արարատին, և այդ գործողությունները կարող էին անել միայն թուրքերը, և որևէ մեկը դիմակավորված անձանց ձեռքը չի բռնել, դեռ ավելին՝ նրանք կատարել են Փաշինյանի հանձնարարականները, ես սա չեմ համարում հայրենի իրավապահ համակարգ և ցուցմունք տալուց հրաժարվում եմ։ Այդքանով մեր հարցաքննությունը ավարտվել է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նրա համոզմամբ՝ քննիչների գլխին այնքան քաղաքական պատվեր են լցրել, որ իրենք էլ չեն կարողանում տակից դուրս գալ, ձևի համար պետք է քրեական գործեր հարուցեն շեֆին դուր գալու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․