|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Սպարտակ Ղուկասյանը կտրականապես հրաժարվել է գալ դատարան, քանի որ կարծում է` այս գործը շինծու է և քաղաքական պատվեր:
Այս մասին 24News-ը տեղեկացել է դատարանից։ Դատավոր Սարգիս Դադոյանն ընթերցեց Արմավիր ՔԿՀ-ից ստացված ձեռագիր գրված արձանագրությունը:
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել և այսօր ընթանում է առաջին դատական նիստը Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի մոտ:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Սպարտակ Վարդանի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։