Մեր գնահատմամբ սա հերթական քաղաքական բռնաճնշման փորձն է և բեմականացված։ Այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից Արարատի մարզում և Երևան քաղաքում ՀՅԴ-ականների տներում խուզարկություն իրակացնելու և բերման ենթարկելու վերաբերյալ։
«Մենք՝ ես և Աշոտ Սիմոնյանն այստեղ ենք, փորձեցինք հասկանալ իրողությունները և օգտվելով պատգամավորի՝ օրենքով սահմանաված իրավունքից փորձեցինք հանդիպել Մասիսի քննչական բաժնի պետին և, ի զարմանս մեզ, Քննչական կոմիտեի այս պաշտոնյան, խախտելով օրենքի հստակ ձևակերպված նորմը, մեր իրավունքը ոտնահարելով չընդունեց մեզ և որևէ բացատրություն չտվեց՝ պատճառաբանելով , իբրև՝ զբաղված է և սա հստակ իր վերադասի ցուցումն էր։ Սա առհասարակ ապացույց է առ այն, որ այս գործը շինծու է և հրահանգներով են շարժվում իրավապահ մարմինները, այլ ոչ թե՝ օրենքով և իրավունքի ուժով։ Փաստացի այս բռնաճնշումներն ուցեղեկցվում են որոշակի քաղաքական պրոցեսնեով և ակնհայտ է , որ ցուցումներով, հստակ սցենարներով շարժվող քաղաքական բռնաճնշումների գործադրմամբ փորձում են ազդել ընդդիմության վրա։ Միանշանակ է, որ հակառակ ազդեցույթունն է ունենալու և միանշանակ նման գործողություններից ոչ թե ճնշվում և վարանում ենք , այլ դառնում ենք առավել վճռական»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։