Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները այցելել են «Կարմիր բլուր» հնավայր՝ փաստելու տարածքի անմխիթար վիճակը։ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը «Կարմիր բլուր» հնավայրից ահազանգում է՝ հայոց պատմության ուրարտական շրջանը դիտավորյալ մղվում է մոռացության։ Նրա խոսքով՝ հատկապես դպրոցական դասագրքերում Ուրարտուն ներկայացվում է որպես հայության հետ ընդամենը անունի ընդհանրություն ունեցող երևույթ։ Աղեկյանը պնդում է՝ նման մոտեցումները թրքացման ծրագրի դրսևորում են, որոնք, ըստ նրա, գալիս են Էրդողանի և Ալիևի հրահանգներով։ Նա նաև անդրադարձավ «Կարմիր բլուր» հնավայրի անխնամ վիճակին՝ այն որակելով որպես գործող իշխանությունների անտարբերության հետևանք։ Աղեկյանը հորդորեց հայ պատմության խեղաթյուրման դեմ պայքարել՝ պաշտպանելով ազգային արմատներն ու ինքնությունը։
Մանրամասն՝ տեսանյութում