կարևոր
3856 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 22:15
Քաղաքական

Փորձում են կալանքի տակ առնել մեր ընկերներին․ շինծու, հորինված քաղաքական գործ է, քաղաքական պատվեր․ Գերասիմ Վարդանյան

Փորձում են կալանքի տակ առնել Արարատի մարզում Դաշնակցությունում պատասխանատու կարգավիճակ ունեցող ընկերների և իմ շրջապատում եղած մարդկանց։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։

«Այս պային դատարանում տեղի է ունենում Արարատի մարզային կոմիտեության անդամ Գառնիկ Մանուկյանի դատավարությունը, Արտաշատի Դուման կոմիտեության ղեկավար-ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանի դատարավությունը իսկ Մասիսի դատարանում այս պահին մեր համակիր Հունան Մելքոնյանի դատավարությունն է տեղի ունենում։ Փորձում են կալանքի տակ առնել մեր ընկերներին։ Շինծու, հորինված քաղաքական գործ է, քաղաքական պատվեր, քաղաքական հրահանգ, որով  փորձում են մեզ  վախեցնել, ճնշել, թուլացնել, վախի մթնոլորտ ստեղծել ոչ միայն նշված մարդկանց հարազատների շուրջ, այլ նաև հասարակության մեջ, որ տեսեք, եթե այդ մարդկանց հետ առնչվեք, կիսեք նրանց գաղափարները, նույն բանը կարող է տեղի ունենալ ձեր կամ ձեր հարազատների հետ։ 2-ն էլ պատասխանատու մարդիկ են, մարզում Դաշնակցության առանցքային ներկայացուցիչներ են, մյուսն էլ իմ հարազատ շրջապատի ընկերներից է։ Մեր նկատմամբ տեղի ունեցածը նոր չէ, արդեն 2 տարի է շարունակվում է տարբեր դատավարություններ, խուզարկություններ, բերման ենթարկումներ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են, որ մարզային դատարանը գոնե արդար վճիռ կկայացնի, կկարողանա վեր գտնվել այդ քաղաքական պատվերի շրջանակներից։