կարևոր
979 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-19 21:01
Քաղաքական

Այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում. Գեղամ Մանուկյան

Այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է Եզրաս Սրբազանի վերաբերյալ իշխանական Civic–ում հրապարակված փաստաթղթերին։

«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում։ Տեղադրում եմ երկու լուսանկար.

  1. Նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ գաղտնազերծած իբր հավաքագրման փաստաթղթի պատճենը,
  2. ԽՍՀՄ ՊԱԿ (КГБ) Լատվայում նույն վերագրվող թվերին հավաքագրման մի քանի փաստաթղթերի օրինակներ, որոնք այդ երկրում ՕՐԵՆՔի հիմքի վրա են գաղտնազերծվել։

Տարբերությունը դուք տեսեք։

Իսկ վաղն արդեն, իբրեւ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, կանդրադառնամ այլեւս իրեն թաղած ԱԱԾ այսօրվա խայտառակությանն ու կառույցային ինքնասպանությանը….»։