կարևոր
3484 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-20 13:57
Քաղաքական

Այս ողբերգությունը ևս մեկ անգամ փաստեց, թե ինչ ողբերգական, խայտառակ, փնթի վիճակում է մեր անվտանգային համակարգը․ Գեղամ Մանուկյան

Սեյրան Օհանյանը որևէ գրավոր փաստաթուղթ չի ստացել։ Քիչ առաջ այդ մասին տեղեկացել ենք մամուլից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«4 տարի շարունակ այս իշխանության քաղաքականությունն է եղել տարբեր տեսակ քրեական գործեր հարուցելով, կեղծ տեղեկատվությամբ, կեղծ լուրերով հասարակության ուշադրությունը շեղելու, մոլորեցնելու, տարբեր մարդկանց թիրախավորելու գործընթաց, ինչպես եղավ երեկ Գեղարքունիքում տեղի ունեցած աննախադեպ ողբերգության համար միանգամից կարգվեցին մեղավորներ, թիրախավորվեցին սպա, կապիտան»,- ասաց նա։

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին պատգամավորը նշեց․ «Ցավոք սրտի այս ողբերգությունը ևս մեկ անգամ փաստեց, թե ինչ ողբերգական, խայտառակ փնթի վիճակում է մեր անվտանգային համակարգը, Զինված ուժերը»,- ասաց նա։

ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ 3 օր առաջ էր, որ բարձրաձայնում էր սահմանում տեղի ունեցող իրավիճակը․ «Խոսքը ոչ միայն վերաբերվում է Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների տեղակայման վայրերին, այլ նաև առաջնագծի բազմաթիվ հատվածներ ուղղակի խայտառակ վիճակի մեջ են։ Եթե երեկվա հրդեհի դեպքը չլիներ, որևէ մեկը տեղյա՞կ էր, որ Իտալիայից մոդուլային տներ են պատվիրել։ Այդ մոդուլային տնակները վացուղ կիրառվում են։ Ի՞նչու Ազատ գյուղում այդ հյուղակում էր տեղակայվել մի ամբողջ վաշտ»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։