|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Reuters գործակալությունը հայտարարել է, որ իր թղթակիցները հարձակման են ենթարկվել իսրայելցի զինվորների կողմից. տեղեկացնում է РБК-ն:
Գործակալության ավոտմեքենան մեկնելիս է եղել Հորդանանի Արեւմտյան ափ` հետաքննելու երեկ իսրայելցի զինվորների կողմից պաղեստինցի դեռահասի սպանության վայրը (խաղալիք ատրճականով հարձակվել էր իսրայելցիների վրա), սակայն զինծառայողները կանգնեցրել են մեքենան, լրագրողներին ստիպել դուրս գալ` նրանց հարվածելով զենքերի խզակոթերով: Այնուհետեւ հրամայել են հանվել մինչեւ ներքնաշորերը եւ պառկել գետնին, որից հետո էլ արցունքաբեր գազ են բաց թողել:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հետաքննության է սկսել, սակայն հրաժարվել է որեւէ մեկնաբանության անել մինչեւ դրա ավարտը: