Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Հունաստանի Ներքին գործերի նախարարության կայքը հարձակման է ենթարկվել թուրք հաքերների կողմից. այս մասին հայտնում է greekcitytimes.com կայքը։
Ներկա պահին այն օգտատերերը, որոնք կփորձեն բացել Հունաստանի ՆԳՆ կայքը, բովանդակության փոխարեն կհանդիպեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարին, որն ուղեկցվում է Էրդողանի տարբեր ելույթներից հատվածներով։
RootAyyildiz կոչվող հաքերն իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը։ Վեբ-կայքում այժմ նշվում է, որ «սա պատասխան է թուրքական ու մուսուլմանական հանրության հանդեպ անհարգանքի»՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի։
Նշենք, որ մայիսի 19-ին Հունաստանում Պոնտոսի հույների ոգեկոչման օրն էր, որի ժամանակ արարողության մասնակիցները այրել էին Թուրքիայի դրոշը, իսկ Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր այդ արարքը։