|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կայքը` raffi4president.am-ը, կրկին հաքերային հարձակման է ենթարկվել: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` խոստանալով, որ այսօր կայքում կտեղադրվեն կոտրված կայքի լուսանկարները:
Նա ասաց, որ այս անգամ մասնագետներին հաջողվել է պարզել, թե որտեղից է եղել հարձակումը: Եթե նախորդ անգամ կասկածում էին ադրբեջանցի հաքերներին, ապա այս անգամ միանշանակ պարզ է, որ հայերն են արել, անգամ ճշտել են, թե հաքերն ինչ պրովայդերից է օգտվել:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուի կայքը շահագործումից 3 օր անց հաքերային հարձակման էր ենթարկվել: Դրան անդրադարձել էր նաև yerkir.am-ը: