|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երկուշաբթի առավոտյան պայթուցիկներով անօդաչու սարքը հարվածել է Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ռազմաբազային, որն շահագործվում է Իրաքում տեղակայված ամերիկյան ուժերի կողմից: Այս մասին հայտնում է իրաքյան Shafaq news լրատվական պորտալը:
Ըստ լրատվամիջոցի՝ մի քանի պայթուցիկ արկ նետվել է բազայի տարածքում՝ ղեկավարվող անօդաչու սարքի միջոցով: Հարձակման արդյունքում զոհեր չեն եղել, ռազմական օբյեկտին նյութական վնաս չի հասցվել:
Նմանատիպ պատահարներ վերջին շրջանում շատացել են։ Թեև Իրաքում պահանջում են դուրս բերել ԱՄՆ զորքերը, այնուհանդերձ, արաբական երկրում դեռևս մնացել է արդեն մոտ 17 տարի այնտեղ գտնվող ամերիկյան զորակազմը։