|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։
ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Սլավյանսկ-նա-Կուբանիի նավթավերամշակման գործարանում։ Բեկորները վնասել են նաև էլեկտրահաղորդման գիծը, իսկ մասնավոր տներից մեկի պատուհանների ապակիները կոտրվել են։
Տարածաշրջանի օպերատիվ շտաբը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակման վտանգը շարունակում է պահպանվել Անապայում, Տուապսեի շրջանում և Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանում։
Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Կրասնոարմեյսկի շրջանի Տրուդոբելիկովսկի խուտորի չորս մասնավոր տուն։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ տուժել է։
Տեսանյութն՝ այստեղ։