|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սիրիայի Ժողովրդական ժողովը սպառնացել է Թուրքիային՝ հայտարարելով, որ Թուրքիայի հարավային Հաթայ նահանգը` Իսքանդերունը, սիրիական տարածք է։ «Իսկենդերուն նահանգը անարդարացիորեն միացվել է Թուրքիային 1939 թվականին, և եթե հարկ լինի, մենք, արյուն թափելով, կվերադարձնենք Իսկենդերունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 1938-39թթ. ընթացքում Թուրքիան, Արևմուտքի թողտվությամբ, անարդարացիորեն բռնակցել է Իսքանդերունը` պատմական Ալեքսանդրեթը:
«Մենք կտրականապես մերժում ենք մեր երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված՝ Ժողովրդական ժողովի անօրինական հայտարարությունը, որը ոչ մի կերպ չի ներկայացնում սիրիացի ժողովրդին և չունի որևէ լեգիտիմություն։ Նման հայտարարությունները զառանցանքի ևս մեկ դրսևորում են, որից չի կարող խուսափել վարչակարգը, որը տարիներ շարունակ հալածում է իր ժողովրդին, որը պատասխանատու է հարյուրհազարավոր անմեղ սիրիացիների մահվան և միլիոնավոր անմեղ սիրիացիների արտաքսման համար»,- պատասխանել էր Թուրքիայի ԱԳՆ-ն։