|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ ու հրապարակել իր երեխաների լուսանկարները. «Այսօր Հայաստանում դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն է գնում ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ սերունդը: Անցնելով դպրության ու գիտության դժվար, ազնիվ ու ճշմարիտ ճանապարհը՝ նա գիտակցելու է, որ սերը գիտության հանդեպ սեր է դեպի ճշմարտությունը, ուժ՝ այն բարձրաձայնելու: Քաջ գիտակցելու է, որ դպրության ճանապարհը ճանապարհ է դեպի լույս, դեպի ազատություն, այն ազատությունը, որ անձնուրաց պայքարով, հերոսական մաքառումով ձեռք են բերել իրենց հայրերը, կյանքի ու արյան գնով պահում են իրենց եղբայրները, և իրենք էլ ընկրկելու իրավունք չունեն:
Այսօր իրենք սրտի տրոփյունով կմտնեն այն դասարանները, որոնք կրում են մեր նորօրյա հերոսների անունները, կերդվեն շարունակել նրանց սրբազան պայքարը և երբեք և ոչ մեկին չե՛ն զիջի արյան գնով ձեռք բերված ազատությունը, քանզի «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՉԷ, ԻՆՉ ՏԱԼԻՍ ԵՆ ՁԵԶ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽԼԵԼ ՁԵԶԱՆԻՑ» (Վոլտեր)»:
Ռուզաննա Խաչատրյան
