|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իշխանության է գալիս մի թիմ, որն ունի մշակույթի դերի համակողմանի արժեւորում եւ պատրաստվում է այն հանրային գիտակցության անբաժանելի մասը դարձնել. Yerkir.am-ի հաղորդմամբ այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը՝ այսօր, «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի եւ թիմի ներկայացման հանդիսավոր միջոցառմանը:
«Մեր թիմի համար կրթության, գիտության կողքին մշակույթը եւս լինելու է պետական քաղաքականության առանցքային առաջնահերթություն: Մենք գիտակցում ենք, որ մեր հասարակության մեջ տիրող արժեքային խորը ճգնաժամը հաղթահարելու եւ Հայաստանի քաղաքացի ձեւավորելու կենսական հենասյուներից մեկը մշակույթն է: Մեր լեզվի, հավատի, եկեղեցու կողքին մեր ինքնության հիմնական հենասյունն է մշակույթը, որով աշխարհը ճանաչել է հային եւ այսուհետ եւս ճանաչելու է»,-շեշտեց Գալստյանը՝ ընդգծելով՝ մշակույթի նկատմամբ ունեցած կարճամիտ վերաբերմունքը այսուհետ ետեւում է մնալու:
Մանրամասները՝ տեսանյութում: