Միասին կարող ենք
կարևոր
1261 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-01 10:17
Աշխարհ

Իրանի առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը

Իրանի առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը

Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է իր գրասենյակում շաբաթ օրը առավոտյան: Իրանում հայտարարվել է 40 օրյա սուգ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։ Թրամփը իր հայտարարության մեջ նշել է, որ դա «արդարություն» է ոչ միայն ամերիկացիների, այլև Իրանի ժողովրդի և աշխարհի բազմաթիվ երկրների համար։

Նա նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը կարող է դառնալ «մեծագույն հնարավորություն» Իրանի ժողովրդի համար՝ փոխելու երկրի իշխանությունը։

Ո՞վ է կառավարելու Իրանը Խամենեիի սպանությունից հետո․

Իրանում ստեղծվել է իշխանական անորոշություն։ Խամենեիի սպանությունից հետո երկիրը դեռևս չունի նոր գերագույն առաջնորդ, և իշխանությունը փաստացի անցել է անցումային կառավարման փուլ։  Իրանի սահմանադրությամբ՝ նոր առաջնորդին պետք է ընտրի «Փորձագետների ժողովը»՝ 88 հոգանոց մարմին, սակայն գործընթացը կարող է ուղեկցվել ներքին լուրջ պայքարով։

Քննարկվում են մի քանի հիմնական թեկնածուներ՝ — Մոջթաբա Խամենեի (նրա որդին) — Սադեղ Լարիջանի — Հասան Խոմեյնի:

Միաժամանակ, իրական ուժը կարող է կենտրոնանալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ձեռքում, որը տարիներ շարունակ հանդիսանում է երկրի ամենաազդեցիկ կառույցներից մեկը։