|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին անդրադարձել է հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած և իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը միտված «դարի գործարքին» և ջիհադի (սուրբ պատերազմ, չնայած հասկացությունն ավելի լայն է՝ խմբ.) կոչ արել: Համենեին նշում է, որ այդ գործարքը խախտում է մինչ այժմ միջազգային համաձայնագրերով նախատեսված և Պաղեստինին խոստացված դրույթները և կոչ արել «սիոնիստ թշնամուն և ԱՄՆ-ին ջիհադի միջոցով դուրս շպրտել տարածաշրջանից. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում gazeteduvar.com.tr կայքը:
Խամենեին ավելի վաղ թվիթերում գրել էր, որ «դարի համաձայնագիրն ավելի շուտ կմեռնի, քան Թրամփը»: Դրանից հետո Իրանի հոգևոր առաջնորդը ևս երկու գրառում կատարեց:
«Ծրագիրն հենց առաջին իսկ օրվանից նրանց վնաս տվեց: Ինքնավստահ ուժերը փորձեցին մոռացության մատնել Պաղեստինը: Սակայն փորձերը հակառակ արդյունքը տվեցին և Պաղեստինի թեման կենդանացավ: Այժմ աշխարհը խոսում է Պաղեստինից և նրա ճնշված ժողովրդի իրավունքներից…Նրանք փորձելու են իրենց քարոզը կաշառքով, զենքով և խաբեությամբ առաջ տանել: Ո՞րն է հակաթույնը: Պաղեստինի ժողովուրդն ու խմբավորումները պետք է ջիհադ ցուցադրեն սիոնիստ թշնամու և ԱՄՆ-ին: Իսկ ամբողջ իսլամական աշխարհն ու մուսուլման տարրերը պետք է աջակցեն», - գրում է Խամենեին: