|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իսլամական երկրներին կոչ է արել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ֆոնին «գոնե ժամանակավորապես» խզել հարաբերությունները Իսրայելի հետ: Այս մասին գրում է mehrnews.com-ը:
«Իսլամական երկրները պետք է գոնե ժամանակավորապես դադարեցնեն քաղաքական հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ (Իսրայել)»,- ասել է նա:
Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ Իսրայելի դատապարտումն ամենևին էլ բավարար չէ՝ կոչ անելով մուսուլմանական երկրներին բոյկոտել Իսրայելը։
«Գլխավոր աշխատանքը, որ կարելի է անել, սիոնիստական ռեժիմի կենսական զարկերակի և հոսքի կտրումն է, և իսլամական կառավարությունները պետք է թույլ չտան վառելիքի և ապրանքների մուտքը այնտեղ»,- հավելել է Իսլամական հեղափոխության առաջնորդը։
«Իսլամական պետությունները պետք է առնվազն ժամանակավորապես խզեն իրենց քաղաքական հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ»,- հավելել է Այաթոլլահ Խամենեին։