|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մուսուլմանական երկրները պետք է միասնականություն ցուցաբերեն Իսրայելի գործողությունների ֆոնին: Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Mehr լրատվական գործակալությանը հայտարարել է արաբական և իսլամական երկրների ղեկավարների մասնակցությամբ Կատարում կայանալիք գագաթնաժողով մեկնելուց առաջ։
«Եթե մուսուլմանները հանդես գան միասնական ճակատով, ապա սիոնիստական ռեժիմը չի համարձակվի հարձակվել մեր երկրների վրա և խախտել միջազգային իրավունքը», - ասել է նա։
Նախագահի կարծիքով՝ մուսուլմանական երկրները պետք է «գործնական միջոցներ ձեռնարկեն տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում Իսրայելի հետ կապերը խզելու համար»։