|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մուսուլմանական ութ երկիր խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից ընդունված օրենքը, որը թույլ է տալիս մահապատժի ենթարկել այն պաղեստինցիներին, որոնք դատապարտվել են իսրայելցիների սպանելու համար։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, այս հայտարարությանը միացել են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հորդանանը, Ինդոնեզիան, Պակիստանը, Կատարը, Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Օրենքը նաև քննադատության է արժանացել Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության կողմից, մինչդեռ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իսրայելն ունի սեփական օրենքները որոշելու ինքնիշխան իրավունք։
Մահապատիժը տեղի կունենա կախաղանի միջոցով և կկիրառվի Արևմտյան ափի պաղեստինցիների նկատմամբ, որոնք դատապարտվել են ազգայնական դրդապատճառներով սպանությունների համար։