|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալներ, այդ թվում՝ 250 ցմահ ազատազրկման դատապարտվածներ, ազատ կարձակվեն Իսրայելի բանտերից այն համաձայնագրի շրջանակներում, որը ձեռք է բերվել ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչը:
«Գործարքի առաջին փուլում մեկ խմբաքանակով կազատեն 20 պատանդների, դրա փոխարեն (Իսրայելի) օկուպացիոն իշխանությունները բանտերից ազատ կարձակեն ավելի քան 2000 պաղեստինցի կալանավորների, որոնց թվում 250-ը՝ ցմահ դատապարտվածներ», – նշել է արմատականների ներկայացուցիչը։
Պաշտոնյան մանրամասնել է, որ ազատ արձակվող պաղեստինցիների խմբում «1700 հոգու բանտ են նստեցրել 2023 թվականի հոկտեմբերին Գազայում պատերազմի սկսվելուց հետո»: