Միասին կարող ենք
կարևոր
1606 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-01 17:16
Աշխարհ

Ինչ մասնակցություն են ունեցել հատուկ ծառայությունները՝ Խամենեիի սպանության գործում

Ինչ մասնակցություն են ունեցել հատուկ ծառայությունները՝ Խամենեիի սպանության գործում

Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ մյուս բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների սպանության գործողությունն իրականացվել է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ սերտ տեղեկատվական գործակցության արդյունքում։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Համաձայն հոդվածի, ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը դեռ մի քանի ամիս առաջ սկսել էր հետեւել Խամենեիին եւ իմացել էր, որ փետրվարի 28-ի առավոտյան Թեհրանում նրա նստավայրերից մեկում տեղի կունենա նրա եւ բարձրաստիճան իրանցի ներկայացուցիչների հանդիպումը։

Իսրայելական եւ ամերիկյան ուժերը որոշել են փոխել համատեղ գործողության ժամանակը՝ հաշվի առնելով ստացված նոր հետախուզական տվյալները։

Կեսգիշերին ստացված տեղեկությունը օգնել է, որպեսզի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին ու այաթոլլա Խամենեիին սպանեն։

Ամերիկյան ԿՀՎ-ն իսրայելական կողմին փոխանցել է տեղեկություն առ այն, թե տվյալ ժամանակահատվածում որտեղ է գտնվելու Խամենեին ամենայն հավանականությամբ։ Գործողությունը սկսվել է առավոտյան մոտ ժամը 6-ին։ Օդ են բարձրացել իսրայելական ռազմական կործանիչները։ երկու ժամ հինգ րոպե անց՝ առավոտյան 9։40-ին, մեծ հեռահարության հրթիռները հարվածել են այն համալիրը, որտեղ գտնվել է Խամենեին այդ պահին։