|
Փոխարժեքներ
05 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ ու լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից:
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ ու լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել և չտարածել նման հաղորդագրություններ: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:
Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26», - հայտնում են ԱԱԾ-ից: