կարևոր
3685 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-08 19:33
Արցախ

Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուր են տարածում, թե իբր Արցախի բնակիչը հանդիպել է «էկոակտիվիստների» հետ․ ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուր են տարածում, թե իբր Արցախի բնակիչը հանդիպել է «էկոակտիվիստների» հետ․ ԱՀ ԱԱԾ

Հարգելի քաղաքացիներ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից։

Նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, դեպքի հանգամանքների վերաբերյալ քիչ անց ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ։