կարևոր
2734 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-28 17:02
Քաղաքական

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Լաչինի միջանցքում «էկոակտիվիստների» ակցիայի ժամանակավոր դադարեցման մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Լաչինի միջանցքում «էկոակտիվիստների» ակցիայի ժամանակավոր դադարեցման մասին

Այսպես կոչված «էկոակտիվիստները», որոնք դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին  կապող միակ ճանապարհը, այսօր հայտարարել են, որ դադարեցնում են իրենց ակցիան։

Այսօր նրանք հրավիրվել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման։

Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քարիմովը «էկոակտիվիստներին» ասել է, որ ապրիլի 23-ից հետո, երբ պետական ​​սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել եւ ակցիայի մասնակիցներին առաջարկվել է դադարեցնել այն։

Որոշվել է 2023 թվականի ապրիլի 28-ին ժամը 18:00-ից ժամանակավորապես դադարեցնել ակցիան։