|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քուվեյթում Միացյալ Նահանգների դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին հեռու մնալ դեսպանատան տարածքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանատունը հորդորել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին մնալ տներում՝ հնարավոր ամենացածր հարկում և հեռու պատուհաններից։ Իսկ դիվանագիտական անձնակազմը ապաստանելու է հենց դեսպանատան տարածքում։
Մարտի 2-ին տարբեր լրատվամիջոցներ հաղորդել են ԱՄՆ դեսպանատան տարածքից բարձրացող ծուխ նկատելու մասին։ Այդուհանդերձ, չկան տեղեկություններ այն մասին, թե արդյոք թիրախավորվել է հենց դեսպանատան տարածքը։Ավելի վաղ Քուվեյթի իշխանությունները հայտնել էին, որ երկրի տարբեր հատվածներում որսացել են իրանական անօդաչուներ։