|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Արաբական Միացյալ Էմիրություններից և Կատարից դեպի Հայաստան նախատեսված 6 չվերթ չի կայանա։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվերթերի ցուցակից։
Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով չեղարկվել են Աբու Դաբիից (AirArabia), Դուբայից 3 չվերթ (FlyDubai և Emirates), Շարժայից (AirArabia) և Դոհայից (Qatar Airways) ժամանող չվերթերը։
ԱՄԷ-ից և Կատարից դեպի Հայաստանի նախատեսված 6 չվերթ չեղարկվել է
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանական Կարմիր մահիկը փետրվարի 28-ի երեկոյան հայտնել է, որ առնվազն 201 մարդ է զոհվել և 747-ը տուժել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո։