|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Փաշինյանի կառավարության ներկայացրած գյուղատնտեսական աճի ցուցանիշները, ըստ մասնագետների, չեն արտացոլում ոլորտի իրական վիճակը։
Վերջին հինգ տարիներին ընդհանուր ցանքատարածքները նվազել են մոտ 10 տոկոսով։ Հացահատիկային մշակաբույսերի, ցորենի, բանջարեղենի և կարտոֆիլի ցանքերը կրճատվել են հազարավոր հեկտարներով։
Անասնապահության ոլորտում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը երեք տարում նվազել է ավելի քան 25 հազարով։
Փորձագիտական շրջանակներում նշում են, որ հաշվարկված «աճը» ձևավորվում է գների բարձրացման արդյունքում։ Գնաճային պայմաններում դրամական շրջանառությունը մեծանում է, սակայն արտադրության ֆիզիկական ծավալները չեն աճում։
Ներքին արտադրության կրճատման ֆոնին աճում է ներմուծումը՝ խորացնելով արտաքին կախվածությունը։