|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Շարունակվում է նյույորքյան US Open-2011-ը։ Կանանց պայքարում հայտնի են դարձել քառորդ եզրափակչի առաջին երկու զույգերը։
Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստուհի ռուսաստանցի Վերա Զվոնարյովան 6/2, 6/3 հաշվով հաղթանակ է տոնել 21-ամյա գերմանուհի Սաբին Լիսիցկու նկատմամբ։
1/4-ում Զվոնարյովան կհանդիպի Ավստրալիայի ներկայացուցիչ 27-ամյա Սամանտա Ստոսուրի հետ, ով Մարիա Կիրիլենկոյի նկատմամբ՝ 6/2, 6/7, 6/3 հաշվով պայքարից դուրս է թողել ռուսաստանցի Մարիա Կիրիլենկոյին: Հանդիպումը տևել է 2 ժամ 37 րոպե:
Իտալիայի ներկայացուցիչ Ֆլավիա Պենետան 6/4, 7/6 հաշվով առավելության է հասել Չինաստանի ներկայացուցիչ Շուան Պենի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 2 ժամ 31 րոպե։
Հաջորդ փուլ դուրս գալու համար Պենետան մրցապայքարի դուրս կգա Գերմանիայի ներկայացուցիչ Անգելիկ Կերբերի հետ, ով 6/4, 6/3 հաշվով առավելության է հասել ռումինուհի Մոնիկա Նիկուլեսկուի նկատմամբ։