|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Նյու Յորքում ընթացող US Open-2011 մրցաշարի կրկնակի հաղթող ամերիկացի Վինուս Ուիլյամսը շեգրենի ախտանշաններ ունենալու պատճառով հրաժարվել է մասնակցությունից: Առողջական խնդիրների հետևանքով նա նաև բաց էր թողել Տորոնտոյի և Ցինցինատիի սուպերմրցաշարերը:
Գերմանուհի Յուլիա Գյորգեսը երկրորդ փուլում հանդիպել էր իսպանուհի Լաուրա Պոուս-Տիոյի հետ: Գյորգեսը 6/3, 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տոնել: Հանդիպումը տևել է 1 ժամ 9 րոպե:
Հաջորդ փուլում Գյորգեսը կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Շուայ Պենի հետ, ով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ցվետանա Պիրանկովայի նկատմամբ՝ 6/2, 6/4:
Մարիա Շարապովան երկրորդ փուլում պայքարից դուրս է թողել Բելառուսի ներկայացուցիչ Անաստասիա Յակիմովային՝ 6/1, 6/1 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 9 րոպե:
Հաջորդ փուլում ռուս մարզուհին կհանդիպի իտալուհի Ֆլավիա Պենետայի հետ, ով ավելի վաղ հաղթել է իր հայրենակցուհի Ռոմինա Օպրանդիին 6/0, 6/3 հաշվով:

Երկրորդ փուլում Ուիլյամսը պետք է հանդիպեր գերմանուհի Սաբին Լիսիցկու հետ: Տեխնիկական հաղթանակով Լիսիցկին հաջորդ փուլում կհանդիպի Դոմինիկա Ցիբուլկով (Սլովակիա)-Իրինա Ֆալկոնի (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ: