|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Չնայած եղանակային վատ պայմաններին, որոնք ուղեկցվում էին փոթորիկ «Այրին»-ի սպառնալիքներով, այնուամենայնիվ, մեկնարկեց 130-րդ US open-ը: Նյու Յորքում անցկացվելիք «Մեծ սաղավարտի» կարևորագույն այս մրցաշարը առաջին իսկ օրվանից մարզասերներին ուշագրավ խաղեր և հետաքրքիր արդյունքներ ցույց տվեց:
Կանանց մրցապայքարում աշխարհի 4-րդ ուժեղագույն թենիսիստուհի Մարիա Շարապովան դժվարին հաղթանակ է տոնել 104-րդ թենիսիստուհի 19-ամյա բրիտանուհի Խիզեր Ուոթսոնի նկատմամբ։ Երեք սեթերի արդյունքում` 3/6, 7/5, 6/3 հաշվով Մարիան անցել է հաջորդ փուլ: Հանդիպումը տևել է 2 ժամ 34 րոպե:
Երկրորդ փուլում Շարապովան կհանդիպի բելառուսցի Անաստասիա Յակիմովայի հետ, ով իր հերթին 6/0, 4/6, 6/3 հաշվով հաղթել է Թաիլանդի ներկայացուցիչ Նոպավանի Լերտչիկավարին։
Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարիոն Բարտոլին 7/5, 6/3 հաշվով առավելության է հասել ռուս Ալեքսանդրա Պանովայի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե։
Հաջորդ փուլում Բարտոլին ուժերը կչափի ամերիկուհի Քրիստինա Մակհեյլի հետ, ով ավելի վաղ հաղթել է կանադուհի Ալեքսանդրա Վոզնյակին՝ 6/3, 6/7, 6/4։
Ուիլյամս քույրերից Վինուսն առաջին փուլում հեշտությամբ պարտության մատնեց ռուսաստանցի Վեսնա Դոլոնցիին` երկու սեթերի արդյունքում` 6/4, 6/3 հաշվով, 1 ժամ 18 րոպեում։ «Մեծ սաղավարտի» 7-ակի հաղթող ամերիկուհին հաջորդ փուլում ուժերը կչափի Ալյոնա Բոնդարենկո (Ուկրաինա) - Սաբին Լիսիցկի (Գերմանիա) զույգի հաղթողի հետ։
Լուսանկարները տե'ս Haysport.am-ում