|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Խոսակցությունները Երեւանյան լճի հատակում կուտակված տիղմի մաքրման մասին նոր չեն: Վերջին տասնամյակում Երեւանյան լիճը չի մաքրվել եւ կուտակվել է մոտ 1 մլն խ/մ տիղմ:
Մի շարք լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում մեր մասնագետները հայտնաբերել են, որ տիղմում առկա են թունավոր նստվածքներ: «Տիղմը, եթե հանվի, կօգտագործվի որպես պարարտանյութ»,- տարիներ առաջ նման հայտարարություն էր տարածել Երեւանի քաղաքապետարանի բնության պահպանության վարչության «խելացի» պետը, ով արդեն այդ պաշտոնին չէ:
Երբ տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանը հողահատկացում կատարեց լճի հյուսիսարեւելյան հատվածում, քաղաքապետարանից հայտնեցին, որ ԱՄՆ դեսպանատունը խոստացել է մասնակցել լճի մաքրման աշխատանքներին: Դեսպանատունը արդեն մի քանի տարի է` կառուցված է, բայց ամերիկացիները խոսքից հետ են կանգնել: Քաղաքապետարանն էլ, հավանաբար, չի համարձակվում հիշեցնել խոստման մասին:
Պարզաբանում ստանալու համար դիմեցինք Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը «Երկիր»-ին ասաց, որ կպատասխանի ճշտելուց հետո, սակայն այդպես էլ պատասխան չստացանք: