|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը որեւէ հակասություն չունի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ որ այդ մասին շրջանառվող լուրերը բամբասանքներ են:
«Ես ամեն տեսակի փողոցային բամբասանքներ չեմ մեկնաբանում: Եթե ես ունենայի հակասություն որևէ մեկի հետ, իմ 50-ամյա կյանքի փորձը ձեզ վկա, ես դրա մասին հրապարակային կխոսեի` անկախ հետևանքներից»,– ասաց նա:
Իսկ իր պասիվությունը մեկնաբանեց այն փաստով, որ ինքը ՀԱԿ-ի գործադիր մարմիններում ներգրավված չէ, սակայն, որպես շարքային, մասնակից լինելու է ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքին: