|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի և Թորքիայի հայացքներում որոշ հակասություններ կան, և դա նորմալ է: Այդ մասին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն. հայտնում է РИА Новости-ն:
«Չնայած դրան` մենք շարունակում ենք երկխոսությունը և շահագրգռված ենք դրանում, և այսօրվա հանդիպումը թույլ տվեց քննարկել այդ բոլոր հարցերը»,- նշել է նա:
Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը ահաբեկչությանը հակազդելու համար և հավելել, որ համատեղ ջանքերի շնորհիվ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական փոփոխություններ կան: